ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Դեմ է միայն եկեղեցին

Դեմ է միայն եկեղեցին
06.02.2014 | 11:39

Շոտլանդիայի կառավարությունը օրինականացրել է միասեռ «ամուսնությունները»: Տեղեկացնում է lenta.ru-ն: «Ամուսնություն և համագործակցություն» անունը կրող օրինագծին 105 պատգամավորից դեմ են թվեարկել 18-ը:
Շոտլանդիայի պրեսբիտերական և կաթոլիկ եկեղեցիները դեմ են օրենքի ընդունմանը: Ըստ լուրերի` փոքրամասնություններին սատարում են բուդդիստներն ու հեթանոսական կազմակերպությունները: Հավանաբար, վերջիններս էլ «կպսակեն» զույգերին:
Մինչ օրինագծի լիիրավ շահագործումը միասեռականներն իրավունք ունեն «ամուսնանալ» միայն քաղաքացիական ամուսնությամբ: Առաջին ոչ ավանդական ամուսնությունն այդ երկրում նախատեսվում է անշնանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1608

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ