Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Բիբինի ձեռքը` սպառողի գրպանում

Բիբինի ձեռքը`  սպառողի գրպանում
10.07.2015 | 00:36

«Ինչով դատես, նրանով էլ կդատվես». աստվածաշնչյան այս խոսքը եկավ ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինի գլխին։ Նա 25 մլն դոլարի կորուստների մեջ մեղադրում էր Հայաստանին ոչ ճիշտ կառավարման հարցում, սակայն ՀԷՑ-ը տուգանվեց 80 մլն դրամով` ապօրինությունների համար։ ՀԾԿՀ-ի վարույթը պարզեց, որ, խախտելով բոլոր սահմանված կարգերը և սպառողների իրավունքները, ՀԷՑ-ը երկար ժամանակ նրանց շենք-շինությունները միացրել է էներգասպառման ցանցին, և սպառողը վճարել է այդ միացման համար։ Այլ կերպ ասած, ՀԷՑ-ի փոխարեն վճարել է սպառողը։ Ինչ խոսք, խաբեության համար կարելի էր ավելի մեծ տուգանք սահմանել՝ 80 մլն դրամը ՀԷՑ-ի համար մեծ գումար չէ։ Կարծում ենք` տուգանքի չափը կարող է մի քանի անգամ տասնապատկվել, եթե սակագնի բարձրացման ՀԷՑ-ի հիմնավորումները համադրվեն «Մոնումենտում» Եվգենի Բիբինի կառուցած առանձնատան հետ։ Գուցե այդ ժամանակ նա ա՞յլ երգ երգի։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1540

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am