ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Պետք է լսել ու ընկալել հաղորդագրությունը, որ նա ուղարկում է իր երաժշտությամբ»

«Պետք է լսել ու ընկալել հաղորդագրությունը, որ նա ուղարկում է իր երաժշտությամբ»
17.07.2015 | 21:32

Գեղարքունիքի մարզի Հայրիվանք գյուղում` Ավետ Տերտերյանի առանձնատանը (ստեղծագործական տուն)՝ կանցկացվի «Տերտերյանի ժամանակը» հայ-ռուսական համատեղ նախագիծ:

Ռեժիսոր, պրոդյուսեր, «Տերտերյանի ժամանակը» նախագծի և «Մշակույթ և ապագա» հիմնադրամի համակարգող Լև Շուլմանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ գրեթե նույն անվանումով համերգներ ու նախագծեր են իրականացվել Եկատերինբուրգում: «Տերտերյանի ժամանակը» անվանումը բրենդ է դարձել: «Մի կողմից՝ կարևոր է Տերտերյանի երաժշտությունը, մյուս կողմից, մեր համոզմամբ, հիմա է Տերտերյանի ժամանակը: Պետք է լսել ու ընկալել հաղորդագրությունը, որ նա ուղարկում է իր երաժշտությամբ»:
«ՈՒրախ եմ Լևի հետ հանդիպման համար, ես Տերտերյանին երկար տարիներ սիրել եմ, բայց մտածում էի, որ նրա ժամանակը գալու է 20-30 տարի հետո: Լևի շնորհիվ մեզ համար նրա ժամանակը եկավ շատ ավելի շուտ,- ասաց Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար, «Մշակույթ և ապագա» հիմնադրամի նախագահ Կարեն Մկրտչյանը:-Պետերբուրգում մենք տերտերյանական ընթերցումներ ենք կազմակերպել, կոնսերվատորիայի մեծ դահլիճում ներկայացվել է Տերտերյանի 3-րդ սիմֆոնիան: Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում պետք է անպայման միջոցառում կազմակերպեինք, և մտածեցինք, որ ամենալավ ձևաչափը փառատոնն է` նվիրված մեր ազգային հանճարին` Ավետ Տերտերյանին»:

Նախաձեռնությանը միացել է Հայաստանի կոմպոզիտորների միությունը: ՀԿՄ նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը նշեց, որ մյուս տարի միջոցառումը կանցկացվի Դիլիջանում. «Տերտերյանը երկար տարիներ ապրել է Դիլիջանում և համարյա բոլոր սիմֆոնիաները գրել է Դիլիջանում»,- նշեց նա:

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանն ասաց, որ նախարարությունը երբեք չի անտեսում նման հետաքրքիր նախաձեռնություններն ու պատրաստ է համագործակցելու: Հավելեց, որ Ավետ Տերտերյանի 85-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները սկսվել են անցյալ տարվանից:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. - Նյութն ամբողջությամբ` «Իրատեսի» առաջիկա համարներից մեկում:

Դիտվել է՝ 1677

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ