Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Խաղը փոխվում է

Խաղը փոխվում է
01.03.2016 | 01:02

էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում Վերահսկիչ պալատի նախագահի առաջին տեղակալ Լևոն Յոլյանի նշանակումը, անկասկած, եկավ ազդարարելու, որ մոտեցումները մեզանում փոխվում են, կադրային հարցերում չափորոշիչներ են դառնում ոչ միայն երիտասարդությունն ու արհեստավարժությունը, այլև փորձառությունն ու պարկեշտությունը, ինչն առավել քան կարևոր է մտավոր և հոգևոր ցածր սանդղակի հասած մեր երկրի համար:
Լևոն Յոլյանի նշանակումը ազդակ է նաև, որ եկել է վերկուսակցական պաշտոնյաների ժամանակը, ինչը խորհրդարանական կառավարման կարևորագույն նախապայմաններից է, եթե ոչ ամենակարևորը:
Իր գործը լավագույնս իմացող, քաղաքական խաղերից հեռու, բարձր նշաձողի մտավորական Լևոն Յոլյանը մանրամասն գիտի Հայաստանն ու նրա տնտեսությունը, նաև, պաշտոնի բերումով. ՎՊ-ն այն օղակն էր, որն օգնել է շոշափելու հայաստանյան տնտեսության հիվանդ զարկերակը, ինչպես նրա պրոֆեսոր, նույնքան պարկեշտ բժիշկ հայրն էր զգում հիվանդին՝ «առողջացման» տանելով իրեն վստահված ոլորտը:
«Իրատեսը» շնորհավորում է նորանշանակ նախարարին և ցանկանում բեղուն ու արգասաբեր գործունեություն՝ ի շահ երկրի համար անչափ կարևոր այս ոլորտի «առողջացման»։


«Իրատես»

Դիտվել է՝ 4941

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ