ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Փարիզը և Գերմանիան պետք է պատրաստ լինեն ռազմական առաքելությունների Եվրոպայի սահմաններից դուրս

Փարիզը և Գերմանիան պետք է պատրաստ լինեն ռազմական առաքելությունների Եվրոպայի սահմաններից դուրս
06.04.2016 | 17:58

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Գերմանիային շնորհակալություն է հայտնել Մալիում և Սիրիայում ռազմական աջակցության համար և հայտարարել է, որ Փարիզը և Բեռլինը պետք է պատրաստ լինեն ռազմական առաքելությունների Եվրոպայի սահմաններից դուրս: Bild-ին հարցազրույցում նա ասել է. «Ես շնորհակալ եմ Գերմանիային ռազմական աջակցության համար, որ մեզ ցուցաբերեց Մալիում և Սիրիայում: Ես լավ գիտեմ, որ դա բարդ որոշում էր, քանի որ հայտնի չափով դա նշանակում էր Գերմանիայի քաղաքականության էվոլյուցիա: Բայց ես ավելի լավ է՝ անմիջապես մատնանշեմ հետևյալը. մեր երկու երկրները պետք է պատրաստ լինեն ջանքերի մեր պաշտպանական բյուջեների շրջանակներում: Այդ թվում՝ Եվրոպայի սահմաններից դուրս առաքելությունների համար»,- ասել է Օլանդը: Օլանդը հավելել է, որ «ահաբեկչությունից ազատվելու համար» չի կարելի «հենվել այլ երկրի վրա, նույնիսկ եթե նա մեր ընկերն է համարվում»:

Դիտվել է՝ 2462

Մեկնաբանություններ