ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Հրաձգության դեպքերը նվազել են

Հրաձգության դեպքերը նվազել են
08.04.2016 | 02:21

Անցած օրվա ընթացքում բանակի պաշտպանության գոտում օպերատիվ իրադրությունը լարվածության առումով բավականին նվազել էր, նկատվել էր առանձին ուղղություններով հրաձգային զենքից հրաձգության դեպքեր, առավել հաճախ հյուսիսային ուղղությամբ, որի արդյունքում վիրավորում է ստացել ևս մեկ զինծառայող՝ Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ իրազեկման կենտրոնի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը: Իրականացրած գործողությունների արդյունքում ՊԲ ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի ևս մեկ անօդաչու թռչող սարք: Նա ներկայացրեց ամբողջ գործողությունների ընթացքում ճշտված տվյալները՝ ապրիլի 1-ից մինչև 7-ը Պաշտպանության բանակի ՝ զոհվածների թիվը կազմում է 36. սպաների և ենթասպաների՝ 9-ը, սերժանտների, շարքայինների, պայմանագրերի զինծառայողների՝ 27: Վիրավորների թիվը՝ 122, սպաներ և ենթասպաներ են 24-ը, սերժանտներ, շարքայիններ, պայմանագրային զինծառայողներ՝ 98:
Զոհվածների թիվը չորսով աճել է՝ մարտադաշտում որոնման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս չորս զինծառայողի դի:

Դիտվել է՝ 2438

Մեկնաբանություններ