ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Անհրաժեշտ է հաղթանակ

Անհրաժեշտ է հաղթանակ
01.07.2016 | 09:39

Ավարտին է մոտենում բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների 2016 թ. առաջնության խմբային մրցաշարը: Երրորդ տուրում մեր ընտրանու մրցակիցն է լինելու ՈՒելսի հավաքականը, որը անցկացրած երկու հանդիպումներում էլ կրել է պարտություն: Կիսաեզրափակիչ դուրս գալու համար մեր տղաներին անհրաժեշտ է միայն ու միայն հաղթանակ:

Հիշեցնենք, որ սա Հայաստանի ընտրանու անդրանիկ մասնակցությունն է այս կարգի մրցաշարերին: Մերոնք առաջին խաղում հաղթել են մոլդովացիներին, երկրորդում` պարտվել անդորրացիներին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1628

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ