ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հրաշք չեղավ

Հրաշք չեղավ
20.07.2016 | 01:00

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղի շրջանակներում «Ալաշկերտն» ընդունեց Թբիլիսիի «Դինամոյին» որին հյուրընկալվելիս պարտվել էր 2:0 հաշվով: Առավելագույնը, որ կարողացան անել մեր ֆուտբոլիստները, ոչ-ոքի արդյունքի հասնելն էր /1:1/, իսկ սա նշանակում է, որ Հայաստանի չեմպիոնը չկարողացավ լուծել երրորդ փուլ դուրս գալու խնդիրը, ինչը, անկեղծորեն խոստովանենք, անտրամաբանական է հայկական ակումբային ֆուտբոլի նման ցածր կարգի պայմաններում: Կամենանք, թե՝ ոչ, այս է ռեալ իրականությունը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1829

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ