ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Թումոցիները ներկայացնում են նոր երգ և տեսահոլովակ

Թումոցիները ներկայացնում են նոր երգ և տեսահոլովակ
24.02.2018 | 10:50

Թումոյի ուսանողները ներկայացնում են նոր երգ և տեսահոլովակ։ Pyramidz էլեկտրոնային խմբի «Գարիմ» երգի տեսահոլովակը ստեղծել են թումոցիները՝ հանրահայտ ամերիկահայ ռեժիսոր Ալեքս Նազարիի հատուկ աշխատարանի ընթացքում։

Pyramidz-ի՝ Գյումրիից ոգեշնչված «Գարիմ»-ը future garage ժանրի երգ է, որում հնչում են Գալյա Նովենցի մենախոսությունները «Մեր մանկության տանգոն» և «Աշնան արև» ֆիլմերից:

Տեսահոլովակի կոնցեպտի մշակումը, նկարահանումներն ու մոնտաժը իրականացրել են Թումոյի ուսանողները՝ ռեժիսոր Ալեքս Նազարիի հատուկ աշխատարանի շրջանակներում։ Նազարին նկարահանել է տասնյակ հոլովակներ ամերիկյան այնպիսի հայտնի արտիստների համար, ինչպես Lil Wayne-ը, 50 Cent-ը, Snoop Dogg-ը և այլն:

Քաղաքի շունչը փոխանցող տեսահոլովակի նկարահանման շուրջ աշխատել են ինչպես Թումո Երևանի, այնպես էլ Գյումրիի ուսանողները:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1411

Մեկնաբանություններ