ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Լուրջ մրցակից չեղավ

Լուրջ մրցակից չեղավ
06.05.2018 | 15:27

Ամերիկյան Նևադա նահանգի Կարսոն Սիթի քաղաքում այսօր վաղ առավոտյան Վանես Մարտիրոսյանը մրցել է միջին քաշային կարգում WBC, WBA Super, IBF, IBO վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Գենադի Գոլովկինի հետ:

Ասենք, որ հայազգի բռնցքամարտիկը չեմպիոնական գոտիները վիճարկելու իրավունքը ստացել էր այն բանից հետո, երբ ինչ-ինչ պատճառներով Սաուլ Ալվարեսը զրկվել էր ղազախ մարզիկի հետ մարտ ունենալու հնարավորությունից: Պայքարը շատ կարճ է տևել: Արդեն երկրորդ ռաունդում Գոլովկինը մարտը շահել է բացահայտ առավելությամբ: Սա Մարտիրոսյանի առաջին պարտությունն էր նոկաուտով, սակայն հանուն արդարության նշենք, որ նա ցարդ Գոլովկինի հզորության մրցակից էլ չի ունեցել, թեպետ պրոֆեսիոնալ ռինգում մինչ այդ պարտվել էր երեք անգամ: Ինչ վերաբերում է Գոլովկինին, սա նրա 38-րդ հաղթանակն էր կարիերայում` մեկ ոչ-ոքիի պարագայում: Ի դեպ այդ ոչ-ոքին գրանցվել է Ալվարեսի հետ մենամարտում, որտեղ մրցավարները որոշալիորեն լոյալ են եղել մեքսիկացու նկատմամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3349

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ