Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ասում են

Ասում են
24.11.2022 | 07:24

Մենք ցանկանում ենք, որ մեր երկու հարևան և բարեկամ պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով: Կան նրբություններ և միգուցե՝ լուրջ:

Բայց այս հակամարտությունը, որը կարող է նորից բռնկվել, մենք կարող ենք հիմնովին լուծել հիմա: Առաջին հերթին՝ Հայաստանի ղեկավարության ցանկության դեպքում։ Եվ, բնականաբար, Ադրբեջանի: Անկախ նրանից՝ կարող ենք լուծել այս խնդիրը, թե ոչ, դա պետք է լինի ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում: Բայց այս առումով, ես չեմ հասկանում, միգուցե ինչ-որ մեկը բացատրի, թե ինչու, բացի Ռուսաստանից, որը զբաղվում է միջնորդությամբ, այստեղ են նաև Եվրամիությունն ու ԵԱՀԿ-ն: Պատմության մեջ միշտ այդպես է եղել։

Մենք գիտենք, թե ինչի է հանգեցնում այդ կարգի «միջնորդությունը»։ Այս հակամարտությունը պարզապես առնվազն երկար տարիներով նորից կսառեցվի։ Նրանց պետք է ոչ թե կայունություն և խաղաղություն մեր տարածաշրջանում, այլ իրենց կողմից կառավարվող ավերածություններ:

Ալեքսանդր Լուկաշենկո

Դիտվել է՝ 150319

Մեկնաբանություններ