Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունները, կարծես թե, «գործընկերային» են, սակայն տեր-ծառա, գաղութարար-գաղութ սկզբունքով են գործում

Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունները, կարծես թե, «գործընկերային» են, սակայն տեր-ծառա, գաղութարար-գաղութ սկզբունքով են գործում
14.09.2025 | 12:28

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը հայտարարել է. «Երևանն ու Մոսկվան այժմ ունեն գործընկերային հարաբերություններ։ Հայաստանը դադարել է լինել Ռուսաստանի կրտսեր եղբայրը»։

Եթե Խաչատրյանի խոսքերը համապատասխանում են իրականությանը, ապա եղբորից (թեկուզ և կրտսեր) գործընկեր դառնալը Հայաստանի համար կարգավիճակի և հնարավորությունների կտրուկ նվազում ու վատթարացում է։

Նախ, երկու եղբայրների հարաբերությունները միշտ էլ իրավահավասար բնույթ են կրում։ Ավագ-կրտսեր եղբայրների հարաբերությունները պայմանավորված են մեկի հնարավորություններով, ուժով, իմաստությամբ, հեռատեսությամբ։ Եվ դա երկու եղբայրներին էլ օգուտ է բերում։

Օրինակ, Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունները կարծես թե «գործընկերային» են, սակայն, ըստ էության, տեր–ծառա, գաղութարար–գաղութ սկզբունքով են գործում։

Եթե Հայաստանը Ռուսաստանի հետ իսկապես եղբայրական հարաբերություններ կառուցեր, ապա չէր ունենա այսօրվա խնդիրները։

Այստեղ, իհարկե, Խաչատրյանը կեղծում է, թե նախկինում Հայաատանը եղբայրական հարաբերություններ է կառուցել Ռուսաստանի հետ։

Ի՞նչ տարբերություն կա մինչև 2018 թ. -ի Հայաստանի և 2018-ից հետո եկած Հայաստանի միջև հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից։

Մինչև 2018 թվականը Հայաստանը, Արևմուտքի թելադրանքով, ընդամենը իրականացնում էր Ռուսաստանի հետ եղբայրական հարաբերություններ կառուցելու իմիտացիա։ Այսինքն ձևացնում էր, թե Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է կառուցում։

2018-ից հետո Հայաստանը, նույն Արևմուտքի թելադրանքով, պարզապես դադարեց ձևացնել, դադարեցրեց հայ-ռուսական լավ հարաբերություններ կառուցելու իմիտացիան։

Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 2280

Մեկնաբանություններ