Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Որքա՜ն «իքի բիր» են ժամանակակից ղեկավարները

Որքա՜ն «իքի բիր» են ժամանակակից ղեկավարները
11.11.2025 | 12:20

Արևելյան շողոքորթությունը շա՜տ վաղուց է հայտնի:

Բայց Ղազախստանի նախագահ Տոկաևի քծնանքը վեր էր ամեն սպասվածից:

Վաշինգտոնում նրա պահվածքը ավելորդ անգամ ապացուցեց, թե որքան «իքի բիր» են ժամանակակից ղեկավարները:

Որքան սահմանափակ ուղեղ ու մտածելակերպ ունեն:

Մի երկրի ղեկավար, որն ունի պայմանական «Դոնեցկ ու Լուգանսկ», որն ունի ՌԴ -ի հետ մոտ 7 հազար կմ երկարությամբ չպաշտպանվող սահման, որի բյուջեի

20 տոկոսը ապահովող վառելիքատար խողովակաշարը անցնում է ՌԴ «քթի տակով», և վերջապես պարտական է իր ֆիզիկական գոյությամբ ՌԴ-ին ու ՀԱՊԿ - ին, ինչպե՞ս կարող էր իրեն թույլ տալ, Թրամփի դեմը, պիոների նման ձիգ նստած, նման քծնանքի հեղեղ դուրս տալ։

Զզվելի է։

Հիմա էլ կմեկնի ՌԴ՝ Պուտինին ի՞նչ բացատրելու...

Հասկացեք մի պարզ ճշմարտություն՝ աշխարհագրությունը չի փոխվում: Աշխարհագրական տվյալ տարածքի վրա առաջացած կազմավորումները ենթակա են վերացման, բայց աշխարհագրական տարածքն անփոփոխելի է։

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1262

Մեկնաբանություններ