Ես վախենում եմ ռուս-ուկրաինական ուրվագծվող խաղաղությունից։
Ինչու՞:
Որովհետև կա երեք հարց, որոնք չեն լուծվելու միայն պատերազմը դադարեցնելու մասին փստաթղթի ստորագրմամբ:
Դրանք են.․
1. ՈՒկրաինայի սուվերենության հարցը։
2․ Ռուսաստանի գրաված տարածքների դե յուրե ամրագրման հարցը։
3․ ՌԴ-ի՝ եվրոպական բանկերում գտնվող դրմական միջոցների օգտագործման հարցը:
Այս հարցերը լուծվելու են բացարձակապես դատական կարգով:
ՈՒկրաինայի ինքնիշխնությունը ՌԴ-ն կվիճարկի դատական կարգով: Նախ ՍՍՀՄ-ի փլուզումը տեղի է ունեցել անօրինական ձևով:
Երկրորդ, ՈՒկրաինան էլ չի պահպանել ՍՍՀՄ կազմից դուրս գալու, ՍՍՀՄ Սահմանադրությամբ նախատեսված կանոնները:
Եվ սա նախադեպ է մնացած նախկին հանրապետությունների համար:
Ղրիմի և մյուս տարածքների, ընհուպ Օդեսան, ՈՒկրաինային է հանձնվել առանց
ժամանակի գործող Սահմանադրության պահանջները հաշվի առնելու:
Ահա քեզ հիմք, այդ տարածքները դե յուրե ճանաչելու համար:
ՌԴ -ն գումարային հարցը կմտցնի դատարան: ՍՍՀՄ-ի փլուզումից հետո, ՍՍՀՄ-ի ունեցած 300 միլիարդ արտաքին պարտքը մարել է Ռուսաստանը: Վերջին տրանշը եղել է 2017 թ.:
Սա նախադեպ կդառնա անկախ աուդիտ կազմակերպելու և ֆինանսական պահանջ ներկայացնելու մնացած հանրապետություններին:
Այնպես որ, խորհուրդ կտամ ռուսասեր -արևմտասեր խաղալու փոխարեն զգուշանալ
այն մարտահրավերներից, որոնք գալու են: Անխուսափելի են, որովհետև այդ հարցերում Ռուսաստանն ունի և կունենա ԱՄՆ-ի աջակցությունը:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ