Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի՝ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերագույն առաջնորդի գրասենյակի արտաքին քաղաքականության խորհրդական Քամալ Խարազին։ «Ես այլևս տեղ չեմ տեսնում դիվանագիտության համար։ Դոնալդ Թրամփը խաբել է ուրիշներին, չի պահել իր խոստումները, և մենք դա տեսել ենք երկու անգամ՝ բանակցությունների ընթացքում. մինչ մենք բանակցություններ էինք վարում, նրանք հարձակվում էին մեզ վրա»,- ասել է Խարազին։               
 

Մի դեպքի անդրադարձով պատասխան հոգեգարներին

Մի դեպքի անդրադարձով պատասխան հոգեգարներին
11.01.2026 | 21:50

1995թ․ ապրիլի առաջին օրերին գումարվեց ազգային-եկեղեցական սրբագումար ժողով։ Օրակարգում 1994թ․ օգոստոսի 18-ին երկրային կյանքին հրաժեշտ տված Ծայրագույն պատրիարք, Ամենայն Հայոց Հայրապետ, Վեհափառ տեր Վազգեն Ա-ից հետո Ամենայն Հայոց 131-րդ Կաթողիկոսի ընտրությունն էր։

Քվեարկելու համար գրանցվել էր 398 պատգամավոր, կաթողիկոսական գահին հավակնում էր ութ թեկնածու։ Նրանք էին՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը, Տեր Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանը, Տեր Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը, Տեր Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը, Տեր Զավեն արքեպիսկոպոս Չինչինյանը, Տեր Արիս եպիսկոպոս Շիրվանյանը, Տեր Կյուրեղ եպիսկոպոս Գաբիկյանը։

Առաջին փուլի արդյունքով առավել քվե ստացել էին Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը, Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսը, Արցախի թեմի առաջնորդ Տեր Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանը՝ հավաքելով 123, 111, 61 ձայն ու մտել երկրորդ փուլ։ Երկրորդում ձայները բաշխվել են այսպես՝ Տ․Գարեգին Բ կաթողիկոս -186, Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյան -145, Տեր Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյան -61։

Այստեղից արդեն լսենք լրագրող Մաքրուհի Պ․ Յակոբեանին, ով Պոլսից ժամանած պատվիրակության կազմում էր ու ներկայացնում էր «Մարմարա» թերթը․

«Այն ատեն պատահած էր անակնկալ եւ իմաստալից դէպք մը։ Արդիւնքը լսելի դառնալէ ետք, Գարեգին արք․ ոտքի կանգնած էր, յայտարարելով թէ Մեր Ամենայն Կաթողիկոսը Գարեգին Բ․ն էր, եւ ո՛չ թէ ինք, քանի որ ինք կը քաշուէր թեկնածութենէ։ Այսինքն իր քուէները փոխանցած էր Գարեգին Բ․ին, որպէսզի երրորդ քուէարկութեան մը պէտք չմնայ»։

Կարիք կա՞ ասելու, որ դուրս գալով մրցապայքարից՝ ներկայիս Ամենայն Հայոց Վեհափառը՝ այն ժամանակ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ, ամենայն խոնարհությամբ առաջնայնությունը զիջել է ՕԾՅԱԼ կաթողիկոսին՝ անսակարկելի համարելով այն բարձրագույն ճշմարտությունը, որ ՕԾՅԱԼՆ Աստծո հովանավոր աջն իր գլխին ունեցող ԸՆՏՐՅԱԼՆ է, իսկ Աստծո գործերին խառնվել կարող է ուղեղի հետ անդառնալի խնդիրներ ունեցողը հոգեգարը միայն։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 10325

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ