1940 թ․ Դանիայի ԱԳ նախարար Կաուֆմանը ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեց՝ Գրենլանդիան հանձնելով վերջինիս պաշտպանությանը:
ԱՄՆ-ի կոնգրեսը անմիջապես ռատիֆիկացրեց պայմանագիրը, Դանիան՝ ոչ, որովհետև, 6-օրյա դիմադրությունից հետո, կապիտուլացվեց Հիտլերի կողմից:
ԱՄՆ-Դանիա երկրորդ պայմանագիրը Գրենլանդիայի հարցով կնքվել է 1951 թվականին:
Գրենլանդիայի տարածքում ԱՄՆ-ին թույլատրվել է ունենալ ռազմական բազա:
Ըստ այդ պայմանագրի՝ ԱՄՆ-ը հիմնել է միջուկային հզոր բազա:
(2 100 միջուկային մարտագլխիկներով հրթիռներ, դրանց արձակման համար 12 հրապարակներ, այդ հրապարակները միմյանց կապող 645 կմ ընդհանուր երկարությամբ 30 մետր խորության վրա փորված թունելային ցանց:
1997 թ․ Դանիայի խորհրդարանը պարզեց, որ Պենտագոնը կառուցել է նաև 15 հազար մարդու կենսապահովման բոլոր պահանջները բավարարող ստորգետնյա քաղաք...)։
Բազայում ծառայում էին 2 315 զինվորականներ:
2004 թ․ Դանիան Գրենլանդիային շնորհեց ավտոնոմիա: Առաջացավ նոր պայմանագրի կնքման անհրաժեշտություն:
Ըստ 2004 թվականին կնքված, այս անգա՝ Գրենլանդիա-ԱՄՆ պայմանագրով սահմանափակվեցին ամերիկյան ռազմաբազայի իրավունքների շրջանակները, խիստ կրճատվեց զինծառայողների թվակազմը՝ հասնելով 372-ի:
Թրամփը ծաղրածու չէ, ինչպես ցանկանում են ներկայացնել ոմանք, ոչ էլ՝ ինքնասիրահարված ծերուկ:
Եթե ցանկանում եք համեմատել, նրան պետք է համեմատել գիշատիչ գազանի, այն
էլ՝ փորձառու գազանի հետ, որը բնազդով զգում է վտանգը, ինչը դեռ չկա, բայց անխուսափելի է:
Ասել եմ, էլի կրկնեմ՝ պետք չէ քննարկել, թե ինչ են ասում աշխարհի ճակատագիրը որոշող երկրների ղեկավարները, այլ՝ թե ինչ են մտածու՛մ նրանք:
Թրամփը պարզ գիտակցում է, որ Արևելք-Արևմուտք՝ Ռուսաստանը շրջանցող բոլոր ճանապարհները ի չիք են դառնալու:
Գործելու է միայն Հյուսիսային ծովային ուղին:
Եվ այդ ուղու վրա ազդեցություն ունենալու համար է Թրամփին պետք Գրենլանդիան, ինչը չեն հասկանում, ավելի ճիշտ, չեն ուզում հասկանալ նրա ՆԱՏՕ-ական գործընկերներն ու թիմակիցներից շատերը։
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ