ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Գեղջկական մթնոլորտի շարունակությունը

Գեղջկական մթնոլորտի շարունակությունը
24.04.2026 | 13:09

62 տարեկան եմ և ինչքան հիշում եմ, բացի վերջին մի քանի տարուց, երբեք՝ Ցեղասպանության հիշատակման օրը կամ հաջորդ օրերին, Հայաստանի ողջ տարածքում, որևէ «ուրախ միջոցառում» չի անցկացվել:

Առավել ևս՝ «փողոցային խորոված փարթի»։

Սա է եղել մեր ավանդույթը։

Պայքար՝ այո՛...միտինգներ, ցույցեր, ջահերով երթեր՝ այո՛… Բայց համերգներ, փողոցային «կեր ու խում՝ երբեք։

Դրա համար կա տարվա ևս 360 օր...

Չնայած՝ փողոցային, «խորովածային» միջոցառումները, 21-րդ դարի Երևանի փողոցներում, գեղջկական մթնոլորտի շարունակությունն են․․․ շատ տգեղ և հակասանիտարական նրբերանգներով։

Արամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 3907

Մեկնաբանություններ