ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

ՈՒ՞մ նյարդերի, առողջության ու կյանքի հաշվին եք ձեր նախընտրական «գոնկեքը» անում

ՈՒ՞մ նյարդերի, առողջության ու կյանքի հաշվին եք ձեր նախընտրական «գոնկեքը» անում
16.05.2026 | 14:02

«Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության»։

Նիկոլ Փաշինյան

Լավ, ու՞մ նյարդերի, առողջության ու կյանքի հաշվին եք ձեր նախընտրական գոնկեքը անում: Սենց զզվելի քարոզարշավ ես չեմ հիշում:

Սա վարքագիծ ձևավորող որոշում ա` «հարբեք, զրկվեք, կվերականգնենք»:

Քանի՞ կոպեկ արժեն էդ դրսի ֆինանսավորումներով ոստիկանական բարեփոխումները:

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 5464

Մեկնաբանություններ