Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Դժվարանում է քաղաքական խաղը Ադրբեջանի համար

Դժվարանում է քաղաքական խաղը Ադրբեջանի համար
29.06.2026 | 14:43

Ինչ խոսք, փայլուն ռազմավարներ են Իսրայելում նստած։ Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը ճիշտ ժամանակին ու ճիշտ հաշվարկով՝ իսրայելական կառավարող էլիտան գնում է այս որոշմանը, երբ Իսրայել-Թուրքիա հակամարտությունը հասունանում է իր աշխարհաքաղաքական դինամիկային՝ մի կողմից, և Թուրքիան զսպելու նպատակով հասունանում է Իսրայել-Ֆրանսիա-Կիպրոս-Հունաատան ալյանսի ձևավորման գագաթնակետը՝ մյուս կողմից։ Բոլոր չորսն էլ ունեն հստակ դիրքրոշում Թուրքիայի ներկայի ու անցյալի վերաբերյալ, ինչն էլ քաղաքակրթական բաղադրիչի ցուցիչ է այս միջերկրածովյան ալյանսում։

Այս իրավիճակում դժվարանում է քաղաքական խաղը Ադրբեջանի համար։ Որքան խորանա Իսրայել-Թուիքիա հակամարտությունն ու ստանա համակարգային-քաղաքակրթա-աշխարհաքաղաքական բնույթ, այդքան կնվազի Բաքվի մանևրականությունն ու կմոտեցնի երկուսի միջև ոչ միայն ընտրելու, այլև դրանցից մեկին հակադրվելու պահը։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 4665

Մեկնաբանություններ