Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

«Գողինն ու բոզինը 40 օր է»․ Հիրոսիմայից մինչև Երևան

«Գողինն ու բոզինը 40 օր է»․ Հիրոսիմայից մինչև Երևան
09.08.2026 | 21:06

Երբ լսում եմ «քաղաքական պոռնիկ» դաժան, բայց մերօրյա իրականությունը ճշգրտորեն բնորոշող բառակապակցությունը, իմ մտապատկերում անմիջապես ուրվագծվում է եվրոպական քաղաքականության այն կերպարը, որին Նիկիտա Միխալկովն իր «Бесогон»-ում բնութագրեց որպես «շիկահեր ջադու»․ խոսքը ՈՒրսուլա ֆոն դեր Լայենի մասին է։

Ասվածը սոսկ վիրավորական պիտակ չէ, այլ բարոյական այն անասնության ու պատմական կեղծիքի համապարփակ ախտորոշումն է, որով առաջնորդվում է ժամանակակից քաղաքական թատերաբեմը։

Նայելով նրա ցինիզմին, պատմությունն աղավաղելու անթաքույց ճիգերին ու արտաքին տերերի քմահաճույքները սպասարկելու պատրաստակամությանը՝ հասկանում ես, որ գործ ունենք արժեքային վերջնական կործանման հետ։

Հիրոսիմայում արտասանած իր «ուղերձ»-զրպարտանքով սույն տիկինը հերթական անգամ ապացուցեց, որ «աշխարհի ամենահին մասնագիտությանը» զուգընթաց կատարելապես տիրապետում է նաև պատմությունն ու հայտնի փաստերը նենգափոխելու արհեստին։

«Դուք մեզ հրավիրեցիք ձեր հայրենիք՝ Հիրոսիմա քաղաքը,- Ճապոնիայում հայտարարեց սույն քաղաքական աճպարարը։- Մի վայր, որտեղից սկիզբ են առնում ձեր արմատները։ Մի վայր, որը շատ առումներով որոշել է ձեր կյանքն ու կարիերան։ Ձեր հայրենակիցներից շատերը զոհվեցին այն օրը, երբ ատոմային ռումբը Հիրոսիման հավասարեցրեց հողին։

Դուք մեծացել եք ողջ մնացածների պատմությունների վրա։

Դուք ցանկանում էիք դրանցով կիսվել մեզ հետ։ Ցանկանում էիք բացել մեր աչքերը անցյալի վրա, որպեսզի ապագայի համար դասեր քաղենք։

Այս այցելությունը սթափեցնող մեկնարկ տվեց G7-ի գագաթնաժողովին, որը ես երբեք չեմ մոռանա։ Հատկապես հիմա, երբ Ռուսաստանն սպառնում է ԿՐԿԻՆ կիրառել միջուկային զենք»։

Ընդամենը մեկ բառ՝ «ԿՐԿԻՆ», և պատմական ողբերգությունը վերածվում է գարշելի քարոզչական նենգափոխման․ Հիրոսիման ատոմային մոխրի վերածած ԱՄՆ-ի հանցագործությունը քողարկելու համար սույն «ջադուն» պատրաստ է վերագրել այն մեկ ուրիշին՝ լկտիաբար սրբագրելով համաշխարհային պատմությունը։

Երբ քաղաքական գործիչը կորցնում է ամոթի, պատմական ճշմարտության և արժանապատվության զգացումը, նա վերածվում է արտաքին կայսերական կենտրոնների կամակատարի՝ սեփական ժողովրդին ու պատմությունը հանելով աճուրդի։

Ցավալին այն է, որ ակնհայտը կեղծելը լոկ եվրոպական իրականության խնդիրը չէ․ սա նույն այն քաղաքական ախտն է, որի «ուրվականներն» այսօր փորձում են թելադրել իրենց կանոնները նաև մեր երկրում։

Նույն այդ «բացասական սելեկցիայի» ծնունդն են մերօրյա քաղաքական աճպարարները, որոնք, եվրոպացի բանսարկու «էգ»-երի օրինակով, լկտիաբար սրբագրում են մեր պատմությունը, նենգափոխում ազգային իդեալներն ու հանուն աթոռի զոհաբերում հայրենիքի ինքնիշխանությունը։

Ինչպես ՈՒրսուլան է Հիրոսիմայում «մոռանում» իսկական ոճրագործին ու դահճին փոխում զոհի հետ, այնպես էլ մերօրյա «վարչաբենդն» է փորձում մոռացության տալ սեփական դավաճանություններն ու ազգային գլխատումները՝ մեղքը բարդելով նախկինների, պատմության կամ հենց սեփական ժողովրդի վրա։

Սա նույն ձեռագիրն է․ պատմական հիշողության ջնջում, ճշմարտության պղծում և հնազանդություն արտաքին տերերին։ 37 թվի չեկիստական դահիճները, արևմտյան քաղաքական պոռնիկներն ու մերօրյա «ձայնագող միապետները» սնվել ու սնվում են նույն աղբյուրից՝ վախից, ստից և ազգային ողնաշար չունենալուց։

Բայց սույն «շիկահերի» քաղաքական ցինիզմն ու դավաճանությունը միայն պատմության նենգափոխմամբ չեն ավարտվում։ Ամենագարշելին այն «դիմակահանդեսն» է, որը նա իրականացնում է Հայաստանի ճակատագրի ու մեր ազգային անվտանգության հաշվին։

Մի կողմից՝ ՈՒրսուլա ֆոն դեր Լայենն ու իր եվրոպական «կամակատարները» հրապարակավ խաղում են Փաշինյանի հետ՝ նրան փաթաթելով «ժողովրդավարության փարոսի» կեղծ շղարշն ու դեպի «արևմտյան ապաստարան» տանող պատրանքները։ Իսկ մյուս կողմից, Հայաստանի թիկունքում, նա բացահայտ ու լկտի գործարքի մեջ է մտնում Ադրբեջանի բռնապետական ռեժիմի հետ։

Մոռանալով Արցախի հայաթափումը, էթնիկ զտումներն ու հազարավոր զոհերը, գերիները՝ սույն տիկինը Բաքվում Ալիևին մեծարում է որպես «հուսալի ու վստահելի էներգետիկ գործընկեր»։

Գազային և ֆինանսական գործարքների գնով նա աճուրդի է հանում հայի արյունն ու հայրենիքը՝ փաստացի օրինականացնելով ադրբեջանական ագրեսիան։

Սա է «քաղաքական պոռնկության» իսկական դեմքը․ Փաշինյանի նման «մարիոնետ-ղեկավարների» ձեռքերով կազմալուծել Հայաստանի դիմադրողականությունը, խաբկանքներով օրորել հայ ժողովրդին, իսկ թիկունքում՝ ալիևյան բռնապետության հետ կիսել հայոց հողերով անցնող էներգետիկ ու լոգիստիկ պատառները։ Փաշինյանն ու ֆոն դեր Լայենը նույն մեդալի երկու կողմերն են․ մեկը՝ արտաքին վաճառողն է, մյուսը՝ ներքին աճպարարը, որոնք միասին սպասարկում են Վաշինգտոնի, Բրյուսելի ու Բաքվի կաբինետներում գրված նույն հակահայկական սցենարը։

Բայց թող պատրանքներ չփայփայեն․ ժողովրդական հայտնի իմաստնությունն ասում է՝ «գողինն ու բոզինը 40 օր է»։

Որքան էլ համաշխարհային ու տեղական աճպարարները փորձեն ստով-կեղծիքով խեղաթյուրել պատմությունն ու վաճառել ազգային արժանապատվությունը, դավադրությունների, ստի և բարոյական անկման այս շղթան վաղ թե ուշ փլուզվելու է՝ իրենց տակ թողնելով բոլոր «շիկահեր ջադուներին» ու նրանց մարիոնետներին։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ․Գ․

Երբ նայում ես Բրյուսելի կաբինետներում տաքուկ տեղավորված իգական սեռի «լիդերներին»՝ անկախ քեզնից հասկանում ես, թե ինչու են եվրոպացի տղամարդիկ զանգվածաբար վերածվում «գոմիկների» ու տրանսգենդերների։

Նման եզրահանգումը սովորական կենցաղային հեգնանք չէ, այլ եվրոպական արժեհամակարգի այն վերջնական այլասերումը, որտեղ կինը զրկվել է կանացիությունից ու մայրական բնազդից՝ վերածվելով պատերազմ հրահրող կոպիտ մեքենայի, իսկ տղամարդը կորցրել է ողնաշարն ու պատասխանատվությունը՝ վերածվելով անդեմ հանդիսատեսի։

Զարմանալու ոչինչ չկա․ երբ քաղաքականության ղեկին հայտնված կանայք զուրկ են ամեն մարդկայինից, խղճից ու կանացի ջերմությունից և ծառայում են միայն ավերածություններին, հասարակությունը դատապարտվում է բարոյական ու ժողովրդագրական ինքնասպանության։

Դիտվել է՝ 199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ