-
24.02.2016|
22:14
Նախագահական նստավայրում ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ստորագրեցին համագործակցության համաձայնագիր: Արարողությունից հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ համագործակցության հիմքում երկու կուսակցությունների արժեհամակարգային նմանություններն են:
-
24.02.2016|
12:44
«Ռոսիա Մոլլ» նորաբաց մանկական սրճարանում տեղի ունեցավ հոլանդահայ նորաստեղծ «Bright Future» «Լուսավոր Ապագա» կամավորական խմբի կազմակերպված Հոլանդիա-Հայաստան բարեգործական ակցիան՝ նվիրված hայաստանաբնակ անապահով ընտանիքների երեխաներին:
-
22.02.2016|
16:05
Ռեստորանում ոստրե պատվիրելով՝ 53-ամյա ամերիկուհին մեկի մեջ 50 մարգարիտ է հայտնաբերել՝ ատամի տակ ինչ-որ կոշտություն զգալով:
-
19.02.2016|
12:10
ՀՀԿ Գործադիր մարմնի փետրվարի 18-ի նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, քննարկել է ՀՅԴ-ի հետ համագործակցելու հարցը: ՀՀԿ-ն երեկ կարող էր նվեր մատուցել ՀՅԴ-ին՝ նշանավորելով փետրվարյան ապստամբության հոբելյանը, բայց չարեց: Նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ազդարարեց, որ համագործակցությունը կամրագրվի հաջորդ շաբաթ, պարզվեց՝ ՀՀԿ-ականներին առաջարկներ ներկայացնելու ժամանակ է տրվում:
-
18.02.2016|
19:34
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր դժվար թե դուրս գրվի հիվանդանոցից՝ հայտնել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ որոշ ժամանակ է պետք լրիվ ապաքինվելու համար:
-
17.02.2016|
09:15
Երեկ քաղաքական բարդ օր էր ՈՒկրաինայում: Նախագահ Պյոտր Պորոշենկոն վարչապետ Արսենի Յացենյուկին և գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին խնդրեց հրաժարական տալ՝ կառավարության նկատմամբ վստահությունը վերականգնելու նպատակով:
-
16.02.2016|
01:33
Արցախի կառավարությունը հանդես է եկել մի նոր նախաձեռնությամբ. 2016-ին նշվում է Արցախի անկախության 25-րդ տարեդարձը, և այդ կապակցությամբ թողարկվելու է 10 հազար շիշ 25 տարեկան կոնյակ՝ համագործակցելով Երևանի գինու-կոնյակի գործարանի հետ։ Համարակալված կոնյակը հանվելու է շուկա վաճառքի, և շահույթն ուղղվելու է պաշտպանական նպատակների։
-
15.02.2016|
16:50
Թուրքիայի խորհրդարանում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ HDP-ի հայ պատգամավոր Կարո Փայլանի և Թուրքիայի աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարար Սուլեյման Սոյլուի վիճաբանությանն է անդրադարձել Hurriyet-ը:
-
15.02.2016|
16:47
Լորիս Ճգնավորյանը ղեկավարել է Իրանի ազգային նվագախումբը՝ 31-րդ միջազգային «Ֆաջր» երաժշտական փառատոնի 4-րդ գիշերը՝ հանդիսատեսին թողնելով զմայլված՝ գրում է Tehran Times-ը։ Համերգը տեղի է ունեցել փետրվարի 13-ին, Թեհրանի «Վահդաթ» սրահում։
-
14.02.2016|
23:15
Աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկում` Ֆլորենցիայում, Սբ Վալենտինի օրվա կապակցությամբ, Միքելանջելոյի հրապարակում հարյուրավոր զույգեր մասնակցեցին խմբակային համբույրի տոնական ակցիային՝ Ֆլորենցիայի ժամանակով 15:00-ին: