Ավարտվեցին գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ՀՀԿ-ական երիտասարդների համար կազմակերպված «Քաղաքական առաջնորդություն և բանակցություն. տեսություն և պրակտիկա» խորագրով դասընթացները:
Armlur.am-ի տեղեկություններով, ԲՀԿ քաղաքական խորհրդի համակարգող, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը մտադիր է հրաժարվել կուսակցական պաշտոններից և խոսել է մտերիմների շրջապատում:
Փետրվարի 27-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Ալբերտ Էմիլի Սաֆարյանը:
Մոսկվայում Կրեմլին մերձակա «Բոլշոյ կամեննի» կամրջի վրա, ժամը 23:40-ին սպանվել է 55-ամյա ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը: Տարբեր տեղեկություններով՝ սպիտակ մեքենայից նրա վրա է արձակվել չորսից յոթ գնդակ՝ թիկունքից կամ դիմահար:
Փետրվարի 27-ին Հայաթ Փլեյս հյուրանոցում մեկնարկեցին գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված երիտասարդ ՀՀԿ-ականների վերապատրաստման եռօրյա դասընթացները` «Քաղաքական առաջնորդություն և բանակցություն. տեսություն և պրակտիկա» թեմայով:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային՝ ամերիկյան հարձակումների համար իր ավիաբազայի տրամադրման կապակցությամբ:
ԻՀՊԿ-ն բրիտանական ռազմաբազաներն օրինական թիրախ է անվանել իր հարվածների համար, քանի որ բրիտանական «RAF Fairford» ավիաբազայից հուլիսի 21-ին օդ բարձրացած ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչն է հարվածներ հասցրել իրանական օբյեկտներին...