ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Աղոթարան

Աղոթարան
29.06.2012 | 00:50

Աստծո ողորմությունը խնդրելու աղոթք


Սուրբ ես, Հայր Ամենակալ, և սրբերի մեջ ես բնակվում։ Սուրբ Աստվածածնի և բոլոր սրբերի բարեխոսությամբ աղաչում ենք Քեզ` մի զրկիր մեզ Քո ողորմությունից, այլ փրկիր մեզ, որովհետև բարեգութ ես, և Քեզ կվայելեն փառք, իշխանություն և պատիվ, հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Դիտվել է՝ 5473

Մեկնաբանություններ