ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Տեղի կունենա ուխտերթ

Տեղի կունենա ուխտերթ
15.10.2013 | 15:18

Հայ եկեղեցու երիտասարդաց միավորումը և մի շարք երիտասարդական կառույցներ հրավիրում են մասնակցելու համահայկական ուխտերթի՝ իբրև սիրո, հավատքի և հավատարմության արտահայտություն ազգային-հոգևոր արժեքների և Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հանդեպ։ Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 13-ին, ուխտավորները Երևանի Ազատության հրապարակից քայլերթով կշարժվեն Հանրապետության հրապարակ, որտեղից ավտոբուսներով կտեղափոխվեն Էջմիածին։ Ժամը 15:00-ին, Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտակայքում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի Աջի մոտից հատուկ կարգախոսներով, խաչերով, խաչվառներով և հոգևոր երգասացությամբ թափորը կշարժվի դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Մայր Աթոռի նորակառույց Բաց խորանի առջև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի կունենա օրհնության կարգ և Հայրապետական պատգամ:

Ուխտերթն ունենալու է սիրո, հավատքի և հավատարմության խորհուրդը և ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, հոգևոր-ազգային և ընտանեկան ավանդական արժեքների պաշտպանությանը:

Դիտվել է՝ 2898

Մեկնաբանություններ