ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Աշնան բարիքներ»-ը` Գավառում

«Աշնան բարիքներ»-ը` Գավառում
30.11.2013 | 16:51

Գավառի ուսուցողական կենտրոնում օրերս տոնական տրամադրություն էր: Պատճառը` «Աշնան բարիքներ» խորագիրը կրող միջոցառումն էր:
Շուրջ 30 փոքրիկներ (3-6 տարեկան), աշնանային մրգերով զարդարված հագուստներով հյուրերին ուրախացրել են աշնան բերքահավաքին նվիրված երգ ու պարով, ողջույնի խոսքերով: «Միջոցառման նպատակն էր երեխայի մեջ սերմանել սեր` բնության, բուսականության հանդեպ. կապվել թուփ ու կանաչին, սովորել խնամել դրանք: Սրտից-սիրտ անցնող ջերմությունը համակել էր բոլորին: ՈՒսուցողական կենտրոնի աշխատակիցները կարողացել էին երեխաների մեջ «ներարկել» գեղեցիկի, լավի, բարու զգացումը, ինչը փոքրիկները հաղորդեցին ներկաներին»,-ասաց Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Նոնա ԽԱՉԻԿՅԱՆԸ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5629

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ