ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հասնելու են իշխանության փոփոխությանը

Հասնելու են իշխանության փոփոխությանը
09.12.2013 | 12:52

«Քաղաքացիական պայմանագիրը» նախաձեռնող Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ տարբեր խնդիրների լուծման համար իրենք փորձելու են գտնել լուծման արդյունավետ մեխանիզմներ, քանի որ յուրաքանչյուր պարտություն ավելի է խորացնում հանրության հիասթափությունը:

Անդրադարձ եղավ նաև Մաքսային միություն-Եվրամիություն երկընտրանքին: Արսեն Խառատյանը նշեց, որ ցանկացած ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանը կարող է ունենալ ինքնիշխանության որոշակի կորուստ: Սասուն Միքայելյանն էլ հիշեցրեց, որ մեր ժողովուրդն իր կամքով չի գնում դեպի Մաքսային միություն, այլ՝ մի անձ, անհատ, իր աթոռը պահելու համար երկիրը տանում է դեպի Մաքսային միություն:
Ինչպիսի՞ն են Նիկոլ Փաշինյանի և Հայ ազգային կոնգրեսի հարաբերությունները: Նա հիշեցրեց, որ ինքը այդ անունով կուսակցության ստեղծմանը չի մասնակցել: Ինչ վերաբերում է նույնանուն խմբակցությանը, ապա Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ նրա անդամ:
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ իրենք պայքարելու են և հասնելու են նրան, որ Սերժ Սարգսյանն ու նրա թիմը Հայաստանում չունենան իշխանություն, այլ՝ արդար, ազատ ընտրությունների արդյունքում իշխանության գա ժողովրդի քվեն ստացած քաղաքական ուժը (Նիկոլ Փաշինյանի այս հայտարությունն ուղեկցվեց դահլիճում հավաքվածների բուռն ծափահարություններով-Թ.Հ.):


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1353

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ