ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Երկրորդ պայթյունը Վոլգոգրադում

Երկրորդ պայթյունը Վոլգոգրադում
31.12.2013 | 01:27

Վոլգոգրադում դեկտեմբերի 30-ին առավոտյան ժամը 8:20 ին պայթեցվել է տրլեյբուս, Կաչինի շուկայի մոտակայքում, ընթացքի պահին: Նախնական տվյալներով 14 մարդ զոհվել են, 28 վիրավորների տեղափոխել են հիվանդանոց: Տուժածները հիմնականում ուսանողներ են: Տրոլեյբուսի բեկորները պայթյունի հետևանքով տարածվել են հարյուր մետր շրջագծով, կոտրվել են շենքերի լուսամուտների ապակիները:
Տրոլեյբուսի պայթյունի հեղինակն այս անգամ մահմեդականություն ընդունած ռուս է՝ Պավել Պեչյոնկինը, Մարի Էլի բնակիչ, որ ընդհատակում է 2012 թվականից: Պայթյունի հզորությունը համարվել է չորս կիլոգրամ տրոտիլին համարժեք: Նախօրին կայարանի և հաջորդ օրը տրոլեյբուսի պայթյունները նույնական են և հետաքննության քննիչները եզրակացրել են, որ ռումբերը պատրաստվել են նույն տեղում, կազմակերպիչները ևս նույնն են:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որ շարունակում է ցավակցական հեռագրեր ստանալ նախորդ պայթյունից հետո, ուժային կառույցների ղեկավարներին հանձնարարականներ է տվել ահաբեկչության բացահայտման և նոր ահաբեկչությունների կանխման ուղղությամբ: Վոլգոգրադում արդեն ութսունից ավելի կասկածյալներ են ձերբակալվել:

Դիտվել է՝ 1276

Մեկնաբանություններ