ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ֆեյսբուքից՝ իրականություն

Ֆեյսբուքից՝ իրականություն
25.01.2014 | 13:15

Հունվարի 26-ին տեղի կունենա «Կինո ասեք՝ նայեմ» ֆեյսբուքյան խմբի ադմինների, կինոսերների հանդիպում-կինոդիտում։ Այն բաղկացած է երեք փուլից՝ ծանոթություն, կինոդիտում և քննարկում։ Նախատեսված է նաև հանդիպում արձակագիր, դրամատուրգ, դերասան Հովհաննես Թեքգյոզյանի հետ։
Նման հանդիպումների նպատակն է Հայաստանում ստեղծել ֆիլմերի մասին լավագույն խումբը, առցանց ծանոթություններն ու քննարկումները տեղափոխել իրականություն և ստեղծել մի յուրօրինակ միջավայր, որը կարող է հետագայում գեղեցիկ գաղափարների և հրաշալի ծրագրերի հիմքը դառնալ։
Կազմակերպիչները նպատակ ունեն նման հանդիպումները դարձնել ամենշաբաթյա։

Դիտվել է՝ 1215

Մեկնաբանություններ