Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Փարիզում ավելի քան 500 հազար մարդ դեմ է դուրս եկել միասեռ ամուսնություններին

Փարիզում ավելի քան 500 հազար մարդ դեմ է դուրս եկել միասեռ ամուսնություններին
03.02.2014 | 14:40

Փարիզում, փետրվարի 2-ին տեղի է ունեցել բողոքի ակցիա ընդդեմ միասեռ ամուսնությունների, որին մասնակցել է շուրջ 500 հազար մարդ: Ոստիկանությունը ավելի վաղ հաղորդել էր, որ ցույցին մասնակցելու է ընդամենը 80 հազար մարդ: Նշվում է նաև, որ ցույցի ժամանակ իրավախախտումներ տեղի չեն ունեցել: Շուրջ 1,5 հազար ոստիկան էլ քաղաքի փողոցներում վերահսկել է հասրակական կարգն ու իրավիճակը:

Միասեռ ամուսնությունների օրինականացումը եղել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից մեկը: Միասեռ ամուսնությունները թույլատրող օրինագծի քննարկումը, որը թուլ է տալիս նաև զույգերին որդեգրել երեխաներ, Ֆրանսիայում ուղեկցվել է բողոքի ակցիաներով, բայց խորհրդարանն, այդուհանդերձ, այն ընդունեց, ինչից անմիջապես հետո Մոնպելեում 2013 թվականի մայիսի 23-ին գրանցվեց առաջին միասեռ ամուսնությունը. «առաջամարտիկներ» դարձան երկու տղամարդ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3359

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ