ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Ռուսական կողմի հետ կքննարկենք վարույթների փոխանակման հարցը»

«Ռուսական կողմի հետ կքննարկենք վարույթների փոխանակման հարցը»
23.01.2015 | 14:06

ԱԺ-ում պետաիրավական հանձնաժողովի նախաձեռնած «2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» հարցի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը գլխավոր դատախազից հետաքրքրվեց՝ հայ քննիչները ռուսական կողմին փոխանցո՞ւմ են իրենց հարցաքննության արդյունքները կամ դրանց ընթացքում ներկա լինո՞ւմ են ռուսական կողմի ներկայացուցիչներ:
Ինչին ի պատասխան Գևորգ Կոստանյանն ասաց, որ ՀՀ քննչական կոմիտեն առաջնորդվում է քրեական դատավարության սահմանված կարգով, որում հստակ նշվում է, թե ով կարող է ներկա գտնվել հարցաքննությանը.
«Քննիչն իրականացնում է հարցաքննությունը առավելագույնը փաստաբանի մասնակցությամբ: Միևնույն ժամանակ նկատի ունենալով, որ երկու երկրների իրավապահ համակարգերն էլ քրգործ են հարուցել, հետագայում մենք քննարկելու ենք նաև վարույթների փոխանակման հարցը: Այսինքն՝ մեր ձեռք բերած ապացույցները իրենց փոխանցելու և իրենց ձեռք բերած ապացույցները մեզ փոխանցելու վերաբերյալ»:

Դիտվել է՝ 1857

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.