ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Տիգրան Բալայանը հակադարձում է Մյունխենում Ալիևի հայտարարություններին

Տիգրան Բալայանը հակադարձում է Մյունխենում Ալիևի հայտարարություններին
09.02.2015 | 13:38

ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մյունխենի անվտանգության կոնֆերանսում արած հայտարարություններին։ «Դադարեցրեք օկուպացիան»՝ կոչով Ալիևը դիմել էր հայկական կողմին, որին էլ մեղադրել էր սահմանային լարվածության և այն բանի համար, որ հակամարտության լուծումը չի երևում, պնդել էր, թե Հայաստանը միջնորդների ջանքերը չի հարգում։ Ի պատասխան՝ Բալայանը գրում է՝ Մյունխենի անվտանգության կոնֆերանսում Ադրբեջանի նախագահը ներկայացրել է ինքնորոշման սկզբունքի սեփական աղավաղված պատկերացումները, նա հրաժարվում է հավատարիմ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից զերծ մնալու սկզբունքին, հետևել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման երեք սկզբունքներին, որոնք առաջարկել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները:

Դիտվել է՝ 634

Մեկնաբանություններ