ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ռոբերտ ՈՒոլթերը Բաքվում է՝ Ղարաբաղի մասին զեկույց կազմելու նպատակով

Ռոբերտ ՈՒոլթերը Բաքվում է՝ Ղարաբաղի մասին զեկույց կազմելու նպատակով
14.03.2015 | 12:06

ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի զեկուցող Ռոբերտ ՈՒոլթերը փաստահավաք առաքելությամբ գտնվում է Ադրբեջանում և արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ APA գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացում մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման, բանակցությունների գործընթացի և հեռանկարների շուրջ։ ՈՒոլթերը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի խորհրդարանում, այցելել է Ղարաբաղից հարկադիր տեղահանվածների նոր բնակության վայր։
Խորհրդարանում կայացած հանդիպումներում Ռոբերտ ՈՒոլթերը նշել է, որ ԵԽԽՎ-ն իրեն հանձնարարել է Ղարաբաղի հակամարտության հարցով զեկույց պատրաստել, ինչն առաջացրել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության դժգոհությունը։ Նա նշել է, որ Հայաստանը ցանկանում է, որ զեկույցը պատրաստի ԵԱՀԿ Մինսկի խումբը։ ՈՒոլթերը նաև ասել է, որ հակամարտությունը հարկ է կարգավորել՝ ելնելով միջազգային իրավունքի նորմերից և սկզբունքներից։ Իսկ փախստականների հետ հանդիպմանը, ԵԽԽՎ-ի ներկայացուցիչները ափսոսանքով նշել են, որ հարկադիր տեղահանվածների խնդիրները դեռ մնում են չլուծված, և որ իրենց համար կարևոր էր ծանոթանալ փախստականների կյանքի պայմաններին՝ նշելով, որ հակամարտության շուտափույթ կարգավորումը փախստականներին հնարավորություն կտա վերադառնալ իրենց տներ։
Զեկույցը, որ հաջորդեց ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, վերնագրված է «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ»։ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը բոյկոտել է զեկույցի պատրաստման գործընթացը։

Դիտվել է՝ 779

Մեկնաբանություններ