ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սուգը հավերժ է, երբ պայքար չկա

Սուգը հավերժ է, երբ պայքար չկա
24.05.2015 | 22:03

Մայիսի 28-ին Սիրահարների այգում տեղի կունենա «Սուգը հավերժ է, երբ պայքար չկա» խորագրով ցուցադրություն: Այն նվիրված է 20-րդ դարում հայ ազգի համար առանցքային նշանակություն ունեցած երկու պատերազմներին՝ Հայրենական մեծ պատերազմին և Արցախյան գոյապայքարին: Միջոցառումն իրականացնում է «Համահայկական երիտասարդական շարժում» հասարակական կազմակերպությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:
Բացօթյա ցուցադրությունը ներառելու է Հայրենական մեծ և Արցախյան պատերազմների կարևորագույն և առանցքային դրվագների մասին տեղեկատվություն, երկու պատերազմներում մեծ դերակատարում ունեցած հայորդիներից շատերի կենսագրությունը, լուսանկարները և նրանց պատգամները:
Այդ օրը Սիրահարների այգում տիրելու է տոնական մթնոլորտ. հնչելու է հայրենասիրական երաժշտություն, իսկ բոլոր այցելուներին սպասվում են հաճելի անակնկալներ:

Դիտվել է՝ 956

Մեկնաբանություններ