ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արցախի նախագահը Երևանում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահին

Արցախի նախագահը Երևանում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահին
04.06.2015 | 08:07

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին Երևանում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի հետ: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և ընդգծել բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ համարելով գործընթացի առանցքային բաղադրամասերից մեկը: Նա մատնանշել է Ադրբեջանի խիստ ապակառուցողական քաղաքականությունը՝ Բաքվի պահվածքը որակելով տարածաշրջանում կայունության սպառնալիք, միջազգային նորմերի ու սկզբունքների կոպիտ ոտնահարում: Հանդիպմանը մասնակցել են արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է՝ 1060

Մեկնաբանություններ