ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Ոչ»-ի ճակատն այսօր հանրահավաք կանցկացնի Երևանում

«Ոչ»-ի ճակատն այսօր հանրահավաք կանցկացնի Երևանում
02.10.2015 | 16:26

Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատն այսօր երեկոյան Ազատության հրապարակում առաջին երևանյան հանրահավաքը կանցկացնի։ Միասնական հարթակում կլինեն ՀԱԿ-ի, «Ժառանգության», ՀԺԿ-ի և «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչները։ «Ոչ» ասող ուժերի այսօրվա հանրահավաքը արտոնված է։ Դրանից հետո բողոքի ցույցի մասնակիցները երթով կշարժվեն Երևանի կենտրոնական փողոցներով։

Դիտվել է՝ 826

Մեկնաբանություններ