ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Չեն կարող ելույթ ունենալ Ֆրանսիայի համար այս ծանր օրերին

Չեն կարող ելույթ ունենալ Ֆրանսիայի համար այս ծանր օրերին
15.11.2015 | 01:22

Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք ձեզ, որ, հաշվի առնելով նոյեմբերի 13-ի գիշերը Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, «Շոուսթար» ընկերությունը, «Սառույցի թագավորները» շոուի պրոդյուսեր Արի Զաքարյանը և շոուի բոլոր մասնակիցները որոշել են հետաձգել համերգային ծրագիրը մինչև 2016 թվականի մարտի 5-ը: Ծրագրում ընդգրկված են Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ Բրայն Ժուբերը, Մարի-Պյեր Լերեն և Գիոնի Սոբատերը, ովքեր Ֆրանսիայի համար այս ծանր օրերին չեն կարող ելույթ ունենալ: Ցավոք, խումբը չի կարող ներկայանալ առանց շոուի առաջատար կատարողների: Մենք խորապես ցավակցում ենք Ֆրանսիայի քաղաքացիներին և խնդրում ձեզ ըմբռնումով մոտենալ: Միաժամանակ, «Շոուսթար Պրոդաքշընը» տեղեկացնում է, որ տոմսերի վաճառքը շարունակվում է, իսկ արդեն ձեռք բերված տոմսերը ուժի մեջ են 2016 թվականի մարտի 5-ին կայանալիք համերգի համար:


«Շոուսթար» ընկերության տնօրեն՝ Սոնա Տանանյան

Դիտվել է՝ 1154

Մեկնաբանություններ