-
28.06.2016|
12:25
Հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հիմնականում հանգիստ է եղել: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Որոշ հատվածներում հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է մի քանի ոչ թիրախային կրակոցներ:
-
26.06.2016|
23:11
Այսօր Էջմիածնում ստորագրած համատեղ հռչակագրով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Հռոմի Ֆրանցիսկոս Պապն անընդունելի համարեցին կրոնական արժեքների արմատական դրսևորումները՝ ատելության, խտրականության ու բռնության տարածումն արդարացնելու համար:
-
26.06.2016|
10:09
Հունիսի 29-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն կքննարկեն Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործընթացը՝ հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
24.06.2016|
01:09
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 29-ին կայցելի Փարիզ և ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում, ՈՒկրաինայում և Մերձավոր Արևելքում ճգնաժամերը՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
24.06.2016|
01:01
Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը փարատեց բոլոր մտահոգությունները, որ Ռուսաստանը, իբր, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր ձևաչափ է փնտրում՝ բանակցային գործընթացից հեռացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (նույնիսկ նշեց, որ Ռուսաստանը, իբր, ամեն ինչ իր ձեռքում է կենտրոնացնում):
-
24.06.2016|
00:49
Պետերբուրգյան եռակողմ հանդիպումից հետո, մինչ ադրբեջանական կողմը հայտարարում է հողերի հանձնման մասին, Սերժ Սարգսյանը շտապում է մեկնել Արցախ:
-
24.06.2016|
00:11
Սովորաբար Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ տարբեր մակարդակների բանակցային հանդիպումներից հետո հանրությանը մատուցվում են շատ ժլատ տեղեկություններ։ Եվ բացի պաշտոնական հայտարարություններից ու հաղորդագրություններից, մնացածի մասին մնում է, թերևս, միայն կռահել։
-
23.06.2016|
09:50
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի նախագահի հետ այցելել է սահմանագծի հատվածներից մեկը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
-
23.06.2016|
09:43
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղ մեկնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ղարաբաղի հարավային թևում նախագահ Բակո Սահակյանի և ԼՂ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ այցելել է սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:
-
22.06.2016|
22:25
Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը գրեթե ոչինչ չասաց շարքային քաղաքացուն: Տեղեկատվական ոչ մի արտահոսք, մարդիկ շունչը պահած սպասում են մեկ հարցի պատասխանի, ի վերջո, հրադադարը կպահպանվի՞, թե՞ պատերազմի վերսկսումն անխուսափելի է: