Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում. Մինսկի խումբը և ԵԱՀԿ եռյակը հայտարարություն են տարածել

ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում. Մինսկի խումբը և ԵԱՀԿ եռյակը հայտարարություն են տարածել
05.04.2016 | 18:40

Վիեննայում կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը և ԵԱՀԿ եռյակը (Սերբիա-2015, Գերմանիա-2016, Ավստրիա-2017) հայտարարություն են տարածել: Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներս (Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Ֆրանսիա, Բելառուս, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա), ինչպես նաև ԵԱՀԿ-ում 2017թ. նախագահող երկիր Ավստրիան և 2015թ. նախագահող Սերբիան խստորեն դատապարտում են շփման գծում աննախադեպ բռնությունների բռնկումը: Ցավակցություններ ենք հայտնում բոլոր տուժած ընտանիքներին: Մենք կոչ ենք անում կողմերին անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը: Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում:

Իրավիճակի վատթարացումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անհապաղ բանակցությունների անհրաժեշտություն է ստեղծել համապարփակ կարգավորման ուղղությամբ: Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչները վերահաստատում են իրենց աջակցությունը ռուս, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների միջնորդական ջանքերին և ողջունում են նրանց մտադրությունը հնարավորինս շուտ անմիջական խորհրդատվություններ սկսել կողմերի հետ»:

Դիտվել է՝ 3065

Մեկնաբանություններ