Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ղարաբաղյան հակամարտության սրումը սովորական իրավիճակ չէ

Ղարաբաղյան հակամարտության սրումը սովորական իրավիճակ չէ
08.04.2016 | 23:39

Ղարաբաղյան հակամարտության սրումը սովորական իրավիճակ չէ, Ռուսաստանը, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, փորձում է կարգավորել հակամարտությունը՝ Բաքվում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Ալիևը նշել է, որ երկրների միջև կապերն «ինտենսիվ են զարգանում»։ «Շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանին հակամարտության սրման դադարեցման ուղղությամբ ներդրված ջանքերի համար: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է ինձ և Հայաստանի նախագահին»,- ասել է Ալիևը: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները ռազմավարական գործընկերություն են:

Դիտվել է՝ 2333

Մեկնաբանություններ