ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Լեռնային Ղարաբաղի խնդրով թեժ բանավեճեր են կայացել France 24-ի եթերում

Լեռնային Ղարաբաղի խնդրով թեժ բանավեճեր են կայացել France 24-ի եթերում
13.04.2016 | 11:29

Լեռնային Ղարաբաղի խնդրով թեժ բանավեճեր են կայացել ֆրանսիական France 24 հեռուստաալիքի եթերում։ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբաևի ագրեսիվ հարձակումներին պատասխանել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ Ֆրանկ Փափազյանը։
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում հրադադարի ռեժիմը 10 օր առաջ չի խախտվել։ Ադրբեջանը մշտապես խախտել է՝ սկսած 1994-ին ստորագրած հրադադարի պահից, և այսօր Ադրբեջանը հրաժարվում է սահմանին էլեկտրոնային հսկողություն սահմանել, ինչպես առաջարկում է ԵԱՀԿ-ն։
«Ինչ վերաբերում է պատմությանը, Լեռնային Ղարաբաղը պատմականորեն հայկական տարածք է։ 1923-ին Ղարաբաղը Ադրբեջանին էր հանձնել 20-րդ դարի արյունարբու բռնապետ Ստալինը։ 1923-ից հայերն ապրում էին սեգրեգացիայի վիճակում, և 1988-ին ղարաբաղցիներն օգտվեցին ինքնորոշման իրենց իրավունքից, ինչին Բաքուն պատասխանեց Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի և Շուշիի ջարդերով»,- հիշեցրել է նա։
Պատասխանելով երկրների տարածքային ամբողջականության մասին դեսպանի հարցին՝ Ֆրանսիայի հայերի ներկայացուցիչը նշել է, որ միջազգային հանրությունը նաև ճանաչում է ազգերի ինքնորոշման իրավունքը։ «Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային կազմակերպությունների վերահսկողությամբ ինքնորոշման կոնտեքստում։ 1988-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց, որում հաղթողը Հայաստանը դուրս եկավ։ Ղարաբաղն ինքնորոշվեց, Մինսկի խումբը մշտապես Ադրբեջանին առաջարկել է լուծման այդ տարբերակը, որից Ադրբեջանը հրաժարվել է»,- ասել է Փափազյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը ծաղրանկար է, որին մեղադրում են ողջ քաղաքակիրթ աշխարհը և համաշխարհային կազմակերպությունները, Ադրբեջանում գործում է Ալիևի ռեժիմը, որը մշտապես պատերազմի կոչեր է անում։ «Ղարաբաղը երբեք չի վերադարձվի Ադրբեջանին»,- ասել է Փափազյանը։
Վիճաբանության ընթացքում իր դիրքորոշումն է հայտնել նաև ֆրանսիացի հաղորդավարուհին։ «Աշխարհը տեսնում է, որ այն, ինչ պատահեց Ղարաբաղում, Ալիևի օգտին էր, որը փորձում էր լուծել իր ներքին տնտեսական խնդիրները՝ շահարկելով ազգային խաղաքարտը»,- ասել է նա՝ անդրադառնալով վերջին օրերի էսկալացիային։

Դիտվել է՝ 2041

Մեկնաբանություններ