ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

ՈՒրուգվայում դատապարտել են Ադրբեջանի ոճրագործությունները

ՈՒրուգվայում դատապարտել են Ադրբեջանի ոճրագործությունները
14.04.2016 | 16:30

ՈՒրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի կենտրոնական հրապարակում ապրիլի 13-ին հարյուրավոր հայ և ոչ հայ ցուցարարներ իրենց բողոքն են հայտնել ընդդեմ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի:
Բողոքի ցույցին մասնակցել են ՈՒրուգվայի Սենատի անդամ Ռուբեն Մարտինես ՈՒելմոն, պատգամավոր Դանիել Ռատիոն, մարդու իրավունքների պաշտպան և նախկին փոխարտգործնախարար Բելելա Հերերան, զբոսաշրջության և երիտասարդության հարցերի նախարար Լիլիան Քեշիշյանը, խորհրդարանի հայ պատգամավորներ Անտոնիո Զուլամյանը, Խոսե Լուիս Սաթճյանը և այլք: Ցուցարարներն իրենց ձեռքերում պահել են Հայաստանի և Արցախի դրոշները, անցորդներին բաժանվել են կատարվածի մասին իրազեկող թռուցիկներ:
Տեղական շատ լրատվամիջոցներ լուսաբանել են բողոքի ցույցը: ՈՒրուգվահայ երիտասարդական միությունները Ադրբեջանի ոճրագործությունները խստորեն դատապարտող հայտարարություն են ընթերցել:

Դիտվել է՝ 1817

Մեկնաբանություններ