Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Հակառակորդը վերսկսել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիրքերի արկակոծումը

Հակառակորդը վերսկսել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիրքերի արկակոծումը
28.04.2016 | 23:53

Ապրիլի 28-ի օրվա ընթացքում պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդը խախտել է ժամը 20:00-ի սահմաններում:Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ադրբեջանական զինուժը 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից վերսկսել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերի արկակոծումը:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են կանխարգելիչ գործողություններ:

Դիտվել է՝ 2277

Մեկնաբանություններ