Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Թալիշում զոհված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի առաջնեկը

Թալիշում զոհված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի առաջնեկը
07.05.2016 | 00:48

Մայիսի 6-ի առավոտյան՝ ժամը 6-ին ՀՕՄ-ի Ախուրյանի մոր և մանկան կենտրոնում լույս աշխարհ է եկել Թալիշում զոհված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի առաջնեկը: Երեխան ծնվել է լուսադեմին, աղջիկ է: Քաշը 2 կգ 900 գրամ է: Հրաչի ցանկությունն է եղել, որ երեխային անվանակոչեն մոր անունով՝ Անահիտ: Եվ մայրը և երեխան իրենց շատ լավ են զգում: Հրաչի ծնողները շատ ուրախ են:

Դիտվել է՝ 2445

Մեկնաբանություններ