ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Դիվանագետները և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է առաջին հերթին այցելեն հենց ԼՂՀ

Դիվանագետները և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է առաջին հերթին այցելեն հենց ԼՂՀ
07.05.2016 | 12:05

ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը «Ինչպե՞ս կմեկնաբանեք դեպի ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցի կազմակերպումը Ադրբեջանի ԱԳՆ կողմից» հարցին պատասխանել է. «Ապրիլի սկզբին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու փորձի ձախողումից հետո Ադրբեջանը ձգտում է կեղծիքի և մեքենայությունների միջոցով իրեն ներկայացնել որպես զոհ և խուսափել պատասխանատվությունից՝ ռազմական ագրեսիայի սանձազերծման ու բազմաթիվ ռազմական հանցագործությունների համար։ Մասնակցելով ադրբեջանական կողմի վատ բեմադրված ակցիաներին՝ միջազգային հանրության ներկայացուցիչներն ակամայից թույլ են տալիս իրենց ներքաշել Բաքվի քարոզչական արշավի մեջ՝ ուղղված Ադրբեջանի իշխանությունների հանցավոր գործունեության արդարացմանը։ Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իսկապես օբյեկտիվ պատկերացում կազմելու և ադրբեջանական ագրեսիայի պատճառների և հետևանքների մասին բազմակողմանի տեղեկատվություն ստանալու համար դիվանագետները և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է, առաջին հերթին, այցելեն հենց ԼՂՀ։ ԼՂՀ իշխանությունները պատրաստ են բազմակողմանի աջակցություն ցուցաբերել նման այցելության կազմակերպման հարցում»։

Դիտվել է՝ 1913

Մեկնաբանություններ