ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրն անմիջական երկխոսություն չունի Ռուսաստանի հետ, սակայն փաստացի այդ կողմը ներկայացնում են ամերիկացիները։ «Ամերիկյան կողմի հետ երկխոսության ընթացքում նրանք, եթե կարելի է այդպես ասել, ներկայացնում են ռուսաստանյան կողմը, որովհետև խոսում են նրանց ազդակների, պահանջների, քայլերի, պատրաստակամության կամ անպատրաստության մասին»,- նշել է Զելենսկին։               
 

Հատուկենտ կրակոցներ սահմաններին

Հատուկենտ կրակոցներ սահմաններին
28.05.2016 | 12:29

Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ: Հայաստանի զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները, ասված է հաղորդագրությունում։


Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորրը։ Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Դիտվել է՝ 2672

Մեկնաբանություններ