ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ֆրանցիսկոս պապը ևս մեկ անգամ ասաց «ցեղասպանություն» բառը

Ֆրանցիսկոս պապը ևս մեկ անգամ ասաց «ցեղասպանություն» բառը
26.06.2016 | 00:25

Ֆրանցիսկոս պապը ևս մեկ անգամ անցավ աշխարհաքաղաքական անհանգիստ ջրերով՝ Հայաստան կատարած այցի ժամանակ, երբ հանպատրաստից հղում արեց Օսմանյան Թուրքիայի կողմից 1,5 մլն հայերի կոտորածը որակելով «ցեղասպանություն»՝ գրում է The New York Times-ը՝ նկատելով, որ պապի` նախապես պատրաստած տեքստում ներառված չի եղել քաղաքական վիճելի բառը, որը սովորաբար հանգեցնում է Թուրքիայի կատաղի արձագանքին:

Համաձայն անմիջական խոսքով հանդես գալու իր սովորությանը` սրբազան քահանայապետը ասել է, որ «այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը առաջինն էր անցյալ դարի ցավալի աղետների շարքում, որի իրագործումը պայմանավորված էր գաղափարական, ռասսայական ու կրոնական նպատակներով»: Պապի խոսքերը նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում ընդունվել են հոտընկայս ծափահարություններով:

Դիտվել է՝ 2616

Մեկնաբանություններ