ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Կիլիկիայի ավարտը այսպես է եղել, ներսից է քանդվել»

«Կիլիկիայի ավարտը այսպես է եղել, ներսից է քանդվել»
23.07.2016 | 01:28

«Ո՞վ մեղավոր է, թող նա պատասխան տա»

«Ժողովրդի համբերության բաժակը լցվել է: Բայց զինված պայքարի իրավունք հայերը չունեն, որովհետև քիչ են ու կարևոր ամբողջ աշխարհի համար,- ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման առնչությամբ ասաց գրող, ազատամարտիկ ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԸ:- Կարո՞ղ է պատահի վիթխարի կայսրություն ենք, որի ծայրամասերում շարժումներ են սկսվել: Ո'չ, պուճուր, մեծ կայսրությունների տակը մնացած երկիր ենք ու մեզ չի կարելի նման բաներ անել: Պետք է խելոք լինել: Ես վեց տարի մարտնչել եմ, 24 մարտական ընկեր եմ կորցրել: Պավլիկը իմ ընկերն է, Արթուրը` նույնպես: Եվ իմ համար ցավոտ է սրա մասին խոսելը»:
Վահան Տեր-Ղազարյանի համոզմամբ ` նույն ուժերի կողմից է ղեկավարվում ապստամբությունը. Թուրքիա, Հայաստան, Ղազախստան: Թուրքիայում տեղի ունեցավ իրենց բնորոշ ձևով:


«Մեր երկիրը կարևոր խաչմերուկային երկիր է ամբողջ աշխարհի համար:
Համբերությունից հանում են, որ հասցնեն սրան ու հետո շարունակեն իրենց գործը: 20 հազար մարդ գնացել է հանրապետությունից: Թողնում- գնում են այդ մի բուռ հողը: Հրաշք ժողովուրդ, հրաշք երկիր է: Ո՞վ է մեղավոր: Հասցրել են վերջին, հնարավոր չէ դիմանալ: Կիլիկիայի ավարտը այսպես է եղել, ներսից է քանդվել»:
Գրողը նշեց, որ իշխանությունը իր խոսքը պետք է հստակ ասի. «Դեպք է տեղի ունեցել: Գրոհել են ՊՊԾ գունդը: Արթուրի պես ընտիր մարդ է զոհվել: Այս կողմն էլ, այն կողմն էլ արցախյան ազատամարտին մասնակցած տղերք են, էս ի՞նչ է կատարվում հանրապետությունում: Ո՞վ մեղավոր է, թող նա պատասխան տա»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4231

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ