Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Աղոթարան

Աղոթարան
23.10.2020 | 00:01

Զոհաբերության բոլոր
կարգերը կատարվեցին, Տեր:
Նոխազը պատրաստ ոտներիդ տակ է.
Արյունը նրա հոսում է դանդաղ,
Բայց կյանք չի դառնում ոչ մեկի համար:
Կգթա՞ս արդյոք երբևէ, Տեր իմ,
Կտեսնե՞նք որևէ մեկի փրկությունը գեթ:
Համրացած հոգու անդաստաններով
Որպես ավետիս երբևէ կանցնի՞
Նրանց գեթ մեկի նորոգման կանչը:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 7531

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ype-descr-link"> Պարգևավ­ճար­վածներն ու «փոխ­հա­տուց­ված­նե­րը»