Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Որ հոգիդ մի փոքր հանգիստ լինի

Որ հոգիդ մի փոքր հանգիստ լինի
29.08.2023 | 16:33

Կապիտան Հայրապետ Միքայելյանը կյանքը տվեց հանուն հայրենիքի` այդպես էլ չտեսնելով երկրորդ դստեր՝ Էմիլիի ծնունդը։

Արդեն 2 տարի է դուստրերիդ, հայ ժողովրդի անունից, Ամանորին նվերներ եմ տանում՝ քո փոխարեն։ Որ հոգիդ մի փոքր հանգիստ լինի, որ մեր խիղճը մի փոքր հանգիստ լինի...

Արփիդ այս տարի դպրոց կգնա, Էմիլիդ շուտով 3 տարեկան կդառնա... Հայրենիքի հանդեպ պարտքը չթողեց վայելեիր զավակներիդ քաղցրությունը։

Այսօր ծննդյանդ օրն է։ 29 տարեկան կդառնայիր։ Երկնային ծնունդդ շնորհավոր, Հայրապետ ջան։ Խունկ ու խոնարհում հիշատակիդ, պարոն կապիտան։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 9931

Մեկնաբանություններ