Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ստիպված են վաբանկ գնալ՝ Գյումրին պահելու համար

Ստիպված են վաբանկ գնալ՝ Գյումրին պահելու համար
27.03.2025 | 14:46

Այն, որ Գյումրիում իշխանությունները ոտուձեռ ընկած են և հասկանում են, որ հողը ոտքերի տակից փախչում է, էլ ավելի ընդգծվեց նախ՝ Նիկոլի երեկվա բառամթերքից (գործողությունները լրիվ կանխատեսելի էին), իսկ այսօր՝ արդեն Գյումրիում ընթացող ակնհայտ ռեպրեսիվ գործողություններից։

Առավոտվանից Գյումրիում գերլարված իրավիճակ է. իշխանությունը հենց նոր ձերբակալեց Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն (շինծու «շեբինի գործի» շրջանակներում)։ Ի դեպ, առավոտվանից շրջապատված են Գրիգորյանի նախընտրական շտաբները. ոստիկանները արգելափակել են մուտքերը և մարդկանց թույլ չեն տալիս ներս մտնել։ Ռեպրեսիան ուղղված է ոչ միայն Գրիգորյանի, այլև նրա ողջ թիմի դեմ. իրավապահները այցելել են ավագանու թեկնածուներին և շտաբի անդամներին։

Մինչ այդ, մի քանի օր առաջ, Մխիթարյան Ռուբենի «վարորդական իրավունքի» գործն էին հրապարակ բերել և, քարոզարշավը կիսատ թողնելով, նրան կանչել էին Երևան՝ «պարզաբանման»։ Ընդդիմադիր մյուս թեկնածուի շտաբում նույնպես առավոտվանից «ստուգումներ» էին իրականացվում։

Իշխանությունն այս կերպ փորձում է ընդդիմադիր թեկնածուներին վախեցնել և շինծու «ռոլիկներով» նրանց ցանկացած ձևով «փռել ասֆալտին»։

Գյումրու նկատմամբ նման լարվածություն ստեղծելը հերթական անգամ վկայում է իշխանության մերկության և ապիկարության աստիճանի մասին։ ԱԺ-ում Կոնջորյան Հայկի բացառապես նախընտրական երանգավորում ունեցող ելույթը Նիկոլի վերջին ճիչերից էր՝ ընտրություններին ընդառաջ, երբ, բուն հարցի քննարկումը թողած, Կոնջորյանը թիրախավորեց Գյումրու ընդդիմադիր թեկնածուներին՝ տարբեր պիտակավորումներ հնչեցնելով։

Ըստ էության, այս ամենը ցույց է տալիս մեկ բան. ընդդիմությունը Գյումրիում Նիկոլին ջախջախելու այլընտրանք չունի, և իշխանության այս բռնապետական վարքագիծը հակադարձ ազդեցություն է ունենալու հենց իրենց վրա՝ գրեթե կասկած չունեմ «թարս կապուտի» սցենարի վրա։ Նիկոլը հասկանում է, որ ամեն ինչ փլուզվում է, ստիպված է վաբանկ գնալ՝ սեղանին դնելով ամեն ինչ՝ Գյումրին պահելու համար։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 13648

Մեկնաբանություններ